ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑՑԻՆ կերամիկական սալիկների և կերամոգրանիտի, սանիտարական կերամիկայի, լոգասենյակի կահույքի և այլ աքսեսուարների ներկրմամբ և վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է Հայաստանում։ Կերամա Մարացցիի յուրաքանչյուր նոր հավաքածու ինքնատիպ ուղևորություն է աշխարհի շուրջ։ Այս տարի նոր հավաքածուի ոգեշնչման աղբյուրը իտալական ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է՝ համաշխարհային նորաձևության կենտրոն Միլանը։
Կերամա Մարացցիի հետ Միլանն ուսումնասիրելն իրական հաճույք է։ «ՄԻԼԱՆՈ» նոր հավաքածուն պարզապես կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և մոզաիկայի ցուցադրություն չէ, այլ կերամիկական սալիկների միջոցով պատմվող մի ամբողջ պատմություն։