Աշխատատեղեր

ԿԵՐԱՄԱ ՄԱՐԱՑՑԻՆ անընդհատ շարժվում է առաջ, սեփական արտադրանքը դարձնում արդիական, ընկերությունն ամեն տարի հանդես է գալիս նորություններով, առաջարկում է գնորդին եզակի արտադրանք, որն ընկերությունն առանձնացնում է մյուսներից։ Բարձրորակ արտադրանք առաջարկելու հետ մեկտեղ Կերամա Մարացցի ընկերության հաջողությունը մեծապես կախված է նաև գրագետ, եռանդուն և բարձր որակավորում ունեցող մասնագետների և աշխատակիցների առկայությամբ։ Կերամա Մարացցին միշտ պատրաստ է իր թիմ ընդունել նոր աշխատակիցներ, ովքեր աշխատասեր են, ունեն ճկուն մտածելակերպ, եռանդուն են և բաց նոր գիտելիքներ ընդունելու և յուրացնելու համար։

Թափուր աշխատատեղեր

Անուն Ազգանուն Էլ․ հասցե Հեռախոս Ներբեռնել CV- ն Ուղարկել
Պահանջվում է մենեջեր

Կերամա Մարացցի խանութ-սրահն աշխատանքի է հրավիրում սրահի մենեջերի։

Պահանջներն են՝
♦ Ներկայանալի արտաքին, գրագետ խոսելաոճ
♦ Պատասխանատվության բարձր զգացում և կարգապահություն
♦ Ժամանակի կառավարման, թիմային աշխատանքի կազմակերպման, հաճախորդների ներգրավման հմտություններ
♦ Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
♦ Համակարգչային ծրագրերի իմացություն
♦ Աշխատանքային փորձը պարտադիր է։

Պարտականությունները՝
♦ Խանութ-սրահի ներսում աշխատանքի կազմակերպում և վերահսկում
♦ Վաճառքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում

Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@kerama-marazzi.am էլ հասցեին կամ ներբեռնել այն ստորև նշված դաշտի միջոցով։

 

Դիզայներ 3D MAX ծրագրի իմացությամբ

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում դիզայներների 3D Max համակարգչային ծրագրի իմացությամբ։
Ցանկացողները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել hr@kerama-marazzi.am էլ հասցեին կամ ներբեռնել այն ստորև նշված դաշտի միջոցով։