Գլխավոր Marazzi Բլոգ

Հրապարակված՝

28 ապրիլի, 2025

Հավաքածու 2025։ Մարոկկոյի կախարդանքը տարբեր դրսևորումներով

Հետևեք մեզ՝

 

Մարոկկոն տարբեր դարաշրջանների և մշակույթների հանդիպման վայրն է։ Աֆրիկայի և Եվրոպայի միջև ընկած ճանապարհների հատման կետում գտնվող երկիրը միավորում է իր մեջ շատ տարբեր արտացոլանքներ և գույների մեծ բազմազանություն․ օվկիանոսի փիրուզագույնը, լեռների սպիտակ կատարները, հին թաղամասերի կարմիր պատերը։ Շքեղ մոզաիկայի մասնիկների պես Մարոկկոյի երանգները միաձուլված են իր ներկապնակի հարստությամբ զարմացնող և յուրօրինակ կոլորիտով լի կտավում։

Կերամա Մարացցին հրավիրում է տպավորիչ ճանապարհորդության դեպի Մարոկկո։ Յուրօրինակ և ինքնատիպ ինտերիեր ստանալու երազանքն իրականություն կդառնա շնորհիվ նոր՝ ''ՄԱՐՈԿԿՈ'' հավաքածուի:


Կերամիկական սալիկներ և կերամոգրանիտ

Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի նոր հավաքածուն ներկայացնում է պատի սալիկների 20 սերիա և կերամոգրանիտի 16 սերիա, որոնք ներառում են նաև մաքսի գորգեր։ Ամբողջ տեսականին ոգեշնչված է Մարոկկոյից․ այս արտասովոր և իր հմայքով գերող երկրի բնությունից, գունային պալիտրայից և դեկորատիվ արհեստներից։

ՄԱՐՈԿԿՈՅԻ ԿՈԼՈՐԻՏԸ

Նոր հավաքածուի արտահայտչականությունը մեծապես ձեռք է բերվել քաղաքների և անապատի, պալատների և թենիսի այգիների կոլորիտով ողողված զարմանահրաշ գունապնակի շնորհիվ։ Մարոկկո հավածուի շրջանակներում ներկայացված պատի սալիկներից շատերի ներդաշնակությունը գալիս է հենց գույներից․ տեղ-տեղ կոնտրաստային, տեղ-տեղ միմյանց լրացնող, իսկ երբեմն էլ մայոլիկայի գրադիենտների միջոցով ձեռագործ աշխատանքի էֆեկտ հաղորդող։

Միջին և մեծ ձևաչափերը, ի թիվս այլ առավելությունների օգնում են փոխանցել նաև գույների գեղեցկությունը։ Հավաքածուի իրական բացահայտում է 60x119,5 չափի պատի սալիկը։ Տվյալ չափի սալիկով հեշտությամբ կարելի է ստեղծել մասնավոր կամ կոմերցիոն տարածքների ինտերիերի դիզայն՝ մեծ հանրային տարածքները լցնելով ընտրված տեքստուրայով և երանգներով։

ՄԱՐՈԿԿՈՅԻ ԶԱՐԴԱՆԱԽՇԵՐԸ

Մարոկկոյի բնապատկերում գուները հաճախ միախառնվում են՝ ստեղծելով զարմանահրաշ համադրություններ։ Դրանք կարելի է գտնել և՛ ձեռագործ գորգերի նկարներում, և՛ կերամիկական սպասքում, և՛ հին մեդինաների նեղ փողոցների անցորդների հագուստի մեջ։ Հարմարավետ ռիադային բակերի ձևավորման մեջ օգտագործվում է զելլիժ՝ կերամիկայից ճշգրիտ երկրաչափական բեկորների դեկորատիվ դասավորություն։ Դրանք ձևավորում են հիասքանչ, իրենք նրբագեղությամբ տպավորող նախշազարդեր, որոնք կարծես իջած լինեն նորաձևության պոդիումից։ Նորաձևության շատ հայտնի կուտյուրներ, այդ թվում նաև Իվ Սեն Լորանը ոգեշնչվել են Մարոկկոյի ոճից։

Թրենդային ձևաչափերի մասով, բացի արդեն ծանոթ և շատերի կողմից սիրված արաբեսկից առաջարկվում է նաև շեղանկյան ֆորմատով 7,8x13,5 չափի սալիկ․ այն հիանալի լուծում է մեկ, երկու և ավել գույներ ներառող օրիգինալ դիզայնի համար։