ՏԵՍԱԿԱՆԻ

ԱԿՏԻՎ ՖԻԼՏՐԵՐ

Կերամիկական սալիկներ

Կերամիկական սալիկը բացառիկ արտադրանք է, որում ամփոփված են բնության չորս տարրերի` հողի, ջրի, կրակի և օդի ողջ ուժն ու էներգիան: Դարեր շարունակ մարդն օգտագործում է այն շինարարության մեջ և կատարելագործում սալիկի արտադրությունը` հաղորդելով նրան ավելի բարձր որակ և դարձնելով այն գեղագիտորեն ավելի գրավիչ: Կերամա Մարացցին յուրաքանչյուր տարի ներկայացնում է կերամիկական սալիկների նոր հավաքածու։ Եվ ամեն մի նոր հավաքածու ինքնատիպ ուղևորություն է աշխարհի շուրջ:
Կերամոգրանիտ

Կերամոգրանիտե սալիկներն աչքի են ընկնում մի շարք առավելություններով։ Չափազանց ամուր են և ունեն բարձր դիմադրողականություն, դիմացկուն են խորը քայքայման հանդեպ, կեղտոտվելու կամ քիմիական նյութերի կիրառման դեպքում, ցրտադիմացկուն են, իսկ ջրակլանելիության նվազագույն տոկոսը գեղագիտական հիանալի որակների և էկելոգիապես մաքուր հատկությունների հետ մեկտեղ տարբերակում են Կերամա Մարացցիի կերամոգրանիտե սալիկները շինարարական նյութերի ոլորտում առկա մյուս տարբերակներից։
Խմբավորումներ

Այս բաժնում ներկայացված են հավաքածուներ, որոնք աչքի են ընկնում որոշակի առանձնահատկություններով։ Հավաքածուներից յուրաքանչյուրը առանձնանում է ոճային վառ հատկանիշներով, որոնք տարածքին յուրահատուկ բնույթ և էություն են հաղորդում արդեն հարդարման եզրափակիչ փուլում։ Ստեղծագործական անսահման հնարավորությունները, որոնք ի հայտ են գալիս այս սալիկների օգտագործման ժամանակ, բարձր են գնահատվում ճարտարապետների և դիզայներների կողմից։