Գլխավոր Իրականացված նախագծեր

Հոլիդեյ Ինն

ք․Երևան

Ամիրյան 2 հասցեում գտնվող պատմական հուշարձան-շենքի տարածքում կառուցվել է Հոլիդեյ Ինն հյուրանոցը։ ''InterContinental Hotels Group'' ընկերության դուստր ընկերություն հանդիսացող Հոլիդեյ Իննը բրիտանական հյուրանոցային ցանց է։ Այն հանդիսանում է աշխարհի խոշորագույն հյուրանոցային ցանցերից մեկը և ունի 1173 գործող հյուրանոց աշխարհի ավելի քան 90 երկրում։ Հյուրանոցային ցանցի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բաքինգհեմշիր դքսության Դենխեյմ համայնքում։

Հոլիդեյ Իննը զբոսաշրջային աշխարհում մեծ ճանաչում ունեցող հյուրանոցային ցանց է։ Հայաստանյան Հոլիդեյ Ինն հյուրանոցն էլ նախագծվել է այնպես, որ այլ երկրներում այս ցանցի ծառայություններից օգտվող հյուրերը հենց մուտքից հասկանան, որ իրենք արդեն ծանոթ միջավայրում են։ Երևանյան Հոլիդեյ Իննը 4 աստղանի հյուրանոց է, որը զբաղեցնում է ընդհանուր 23700 քմ մակերես։ Հյուրանոցային համալիրն ունի 7 վերգետնյա և 3 ստորգետնյա հարկեր։ Հյուրանոցն ունի բար, ռեստորան, տարբեր ֆորմատների նիստերի դահլիճներ, ֆիթնես և սպա կենտրոն, մարզադահլիճներ և մեծ լողավազան։ Հյուրանոցն ունի երկու մուտք, մեկը՝ Ամիրյան փողոցից, մյուսը՝ ներքին բակից։ Ներքին բակում բացվել է նաև Ջիվան ռեստորանը։

Հյուրանոցի համարների ու միջանցքների ինտերիերի դիզայնն իրականացրել է հյուրանոցային համալիրի ճարտարապետ Իսահակ Ներսիսյանի ղեկավարած "NST ARCHITECTURE STUDIO" ճարտարապետական ընկերությունը։ Իսկ հյուրանոցի հասարակական տարածքների, նիստերի դահլիճների և մարզասրահի դիզայնը մշակել է ռուսական ''AD project'' ընկերությունը, որն ունի Հոլիդեյ Իննի հետ աշխատելու փորձ։


Մավ-Շին և Սպիտակ Տնակ շինարարական ընկերությունների հետ համագործակցության արդյունքում հյուրանոցային համալիրի բոլոր համարների, ինչպես նաև հյուրանոցի ռեստորանի, բարի և մյուս բոլոր տարածքների ինտերիերի ձևավորումն իրականացվել է Կերամա Մարացցի ընկերության էկոլոգիապես մաքուր, յուրօրինակ և ինքնատիպ տեսականու կիրառմամբ։ Հյուրանոցի ինտերիերում օգտագործվել են Կերամա Մարացցիի կերամիկական սալիկների և կերամոգրանիտի ''Про Стоун'', ''Амальфи'', ''Дайсен'', ''Калейдоскоп'', ''Имбирь'', ''Гренель'', ''Фрегат'', ''Роверелла'', ''Про Фьюче'', ''Монте Тиберио'', ''Сальветти'' և մի շարք այլ հավաքածուներ, ինչպես նաև ընկերության կողմից ներկայացվող սանիտարական կերամիկան։

Հյուրանոցի ինտերիերում օգտագործված կերամոգրանիտե սալիկների ''Про Стоун'' հավաքածուն տեխնիկական կերամոգրանիտ է, որը համաշխարհային կերամիկական արդյունաբերության մեջ նորույթ է և չափազանց նման է բնական քարին։ Ամբողջովին մակերեսի գույնով ներկված կերամոգրանիտը արտադրված է ''Dry Digital'' ժամանակակից տեխնոլոգիայով։ Այդ եղանակով արտադրվող կերամոգրանիտե սալիկներն ունեն բարձր դիմադրողականություն խորը քայքայման հանդեպ և հակասայթաքման բարձր աստիճան։ Պրոֆեսիոնալ նյութ պրոֆեսիոնալ լուծումների համար։
Իսկ բետոնի ֆակտուրայով կերամոգրանիտե սալիկների ''Про Фьюче'' հավաքածուն ժամանակակից ինտերիերների ձևավորման համար օգտագործվող նյութերի շարքում իր հաստատուն տեղն է զբաղեցնում։ Այն դիմացկուն է խորը քայքայման հանդեպ և հարման է հասարակական տարածքներում օգտագործման համար։
Կերամոգրանիտե սալիկների ''Монте Тиберио'' հավաքածուն արտացոլում է սպիտակ մարմարի ողջ գեղեցկությունը։ Շնորհիվ նորարարական տեխնոլոգիայի, իդեալական կերպով հնարավոր է եղել վերարտադրել բնական մարմարի պատկերը սալիկի վրա։ Այս հավաքածուն հիանալի լուծում է ցանկացած ինտերիերի համար և Հոլիդեյ Ինն հյուրանոցի ինտերիերին յուրահատուկ հմայք է հաղորդում։


Զբոսաշրջային աշխարհում մեծ ճանաչում վայելող Հոլիդեյ Ինն հյուրանոցն այժմ ունի նաև երևանյան մասնաճյուղ, որի ինտերիերի դիզայնը յուրահատուկ և ինքնատիպ է շնորհիվ Կերամա Մարացցիի ամենանորաձև ու չկրկնվող տեսականու։