ՏԵՍԱԿԱՆԻ

ԱԿՏԻՎ ՖԻԼՏՐԵՐ

Կերամիկական սալիկներ

Կերամիկական սալիկը բացառիկ արտադրանք է, որում ամփոփված են բնության չորս տարրերի` հողի, ջրի, կրակի և օդի ողջ ուժն ու էներգիան: Դարեր շարունակ մարդն օգտագործում է այն շինարարության մեջ և կատարելագործում սալիկի արտադրությունը` հաղորդելով նրան ավելի բարձր որակ և դարձնելով այն գեղագիտորեն ավելի գրավիչ: Կերամա Մարացցին յուրաքանչյուր տարի ներկայացնում է կերամիկական սալիկների նոր հավաքածու։ Եվ ամեն մի նոր հավաքածու ինքնատիպ ուղևորություն է աշխարհի շուրջ:
Կերամոգրանիտ

Կերամոգրանիտե սալիկներն աչքի են ընկնում մի շարք առավելություններով։ Չափազանց ամուր են և ունեն բարձր դիմադրողականություն, դիմացկուն են խորը քայքայման հանդեպ, կեղտոտվելու կամ քիմիական նյութերի կիրառման դեպքում, ցրտադիմացկուն են, իսկ ջրակլանելիության նվազագույն տոկոսը գեղագիտական հիանալի որակների և էկոլոգիապես մաքուր հատկությունների հետ մեկտեղ տարբերակում են Կերամա Մարացցիի կերամոգրանիտե սալիկները շինարարական նյութերի ոլորտում առկա մյուս տարբերակներից։