Գլխավոր Նորություններ

Հրապարակված՝

03 փետրվարի, 2021

Կերամա Մարացցին ներկայացնում է «Փարիզյան Երազանք» նոր հավաքածուն

Հետևեք մեզ՝

Շինարարության և ինտերիերի ամենամյան միջազգային ցուցահանդեսի շրջանակներում Կերամա Մարացցին ներկայացրեց կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և մոզաիկայի իր նոր հավաքածուն։ «Փարիզյան երազանք» անվանումը ստացած նոր հավաքածուն թեմատիկ ձևավորմամբ տաղավարի հյուրերին տեղափոխեց ավանդական ծաղկի խանութներով, անուշաբույր սուրճով, կրուասաններով և իհարկե կարուսելի հրապուրիչ լույսերով ֆրանսիական մայրաքաղաքի մի բանուկ փողոց։

Բանաստեղծների, արվեստագետների և երաժիշտների սիրելի Փարիզը չի դադարում զարմացնել և աշխարհի առջև բացահայտել իր բազմաբնույթ կերպարը։ Նոր հավաքածուի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել չորս վայրեր, որոնք փարիզցիների շրջանում ամենահայտնին և ամենասիրելին են․ Փարիզի մետրոն և Բերսի թաղամասը, Մարե կոնցեպտուալ թաղամասը, ծաղկային այգիներն ու պուրակները և հանրահայտ Գրանդ օպերա թատրոնը։ Նոր հավաքածուի մեջ Կերամա Մարացցիի դիզայներները արտացոլել են մայրաքաղաքի փողոցների մթնոլորտը, նրանց բնույթն ու նրանցում տիրող տրամադրությունը, հետաքրքիր և տպավորիչ մանրուքները։

Հավաքածուն սկսվում է Փարիզի մետրոյի հետ ծանոթությամբ։ Մուտքի վերևում գտնվող նրա հայտնի նախշազարդ վանդակաճաղերը ֆրանսիական մետրոն դարձրին մոդեռն ոճի պայծառ խորհրդանիշ։ Կայարանների ինտերիերն առանձնանում է ճանաչելի լակոնիկ ոճով: Մետրոյի կայարանների այցեքարտը համարվող սպիտակ և ծաղկային կերամիկական սալիկները, որոնք ծածկում են պատերն ու պահոցները, հիմք են հանդիսացել «մետրոյի» ոճի ձևավորման համար։

Զբոսանքի հաջորդ վայրը Մարե թաղամասն է` Փարիզի խորհրդանշական թաղամասերից մեկը` հայտնի իր հակադրություններով։ Նրանում միաձուլվում են հինավուրց շինություններն ու ձեղնահարկերը, թանկարժեք բուտիկների շքեղությունը, կոնցեպտուալ խանութների ոգին, իսկ ժամանակակից արվեստի պատկերասրահները և փողոցային նկարիչների աշխատանքները գտնվում են իրար հարևանությամբ։

Հանգիստ զբոսանքը պարտեզով հիանալի հնարավորություն է ծաղիկներով հիանալու։ Շնորհիվ դեկորատիվ, պարտեզային և ջերմոցային բույսերի առատության` Փարիզն իրավամբ կարելի է անվանել ծաղկող մայրաքաղաք: Ծաղիկների հանդեպ փարիզցիների անկեղծ սերն իր վառ արտացոլանքն է գտել սովորական ֆրանսիական պուրակի ճշգրիտ երկրաչափության և մոդեռն ոճի տարրերի արտառոց կորերի մեջ։ Բուսական աշխարհի գեղեցկությունը որսալ և վերարտադրել հաջողվեց շնորհիվ բարձրորակ գունավոր տպագրության և հատուկ երեսպատմամբ դեկորավորման համադրության, ինչպես նաև արվեստի խճանկարային տարրերի վերարտադրությամբ։

Գրանդ օպերա թատրոնի մոնումենտալ շինությունը ամբողջ աշխարհին հայտնի է իր ներքին շքեղ հարդարանքով։ Այստեղ հատուկ ուշադրության է արժանի մարմարի երեք երանգներով հայտնի սանդուղքը։ Գեղարվեստական ​​խճանկարներ, տրավերտին, շքեղ մարմարե գորգեր, բոլոր այս տարրերը պատկանում են դասական ոճի տարբեր ճյուղերի, բայց նրանց միավորում են քարն ու մարմարը` «հավերժական» ինտերիերի բանալին, որը երբեք չի կորցնի իր արդիականությունը:

2018 թվականի «Փարիզյան երազանք» հավաքածուի նորություններից են կերամոգրանիտե սալիկների նոր 80x80, 80x160 ձևաչափերը և 20x160 կերամիկական փայտը, կիսափայլեցված 120x240 մաքսի-ֆորմատը և շքեղ դեկորատիվ գորգերը։ Իսկ փոքր ձևաչափերի շարքը համալրվել է 12x10 վեցանկյուններով։

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված Կերամա Մարացցիի «Փարիզյան երազանք» նոր հավաքածուն ցուցահանդեսի հյուրերին ջերմ և վառ տպավորություններ հաղորդեց։ Չնայած թեթև և ռոմանտիկ մթնոլորտին, փարիզյան լուսավոր և աշխույժ փողոցի ձևավորումը ստացած տաղավարը դարձավ իսկական բիզնես հարթակ ընկերության հաճախորդների և գործընկերների համար, ովքեր կազմում էին մեծ պլաններ` հաղորդակցվելով մենեջերների հետ փարիզյան հարմարավետ սրճարանի սեղանների շուրջ։


Շինարարության և ինտերիերի ամենամյան միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվեց նաև մրցույթ, որի արդյունքում Կերամա Մարացցին հերթական անգամ հաղթող ճանաչվեց «Լավագույն տաղավար» անվանակարգում։ Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ցուցահանդեսում Կերամա Մարացցիի տաղավարի ձևավորման հիմնական թեման էր կերամիկական սալիկների, կերամոգրանիտի և մոզաիկայի նոր հավաքածուն, որն այս տարի ստացել է «Փարիզյան երազանք» լիրիկական անվանումը։ Ցուցահանդեսի ամբողջ ընթացքում այցելուները հենց շեմից հայտնվում էին փարիզյան աշխույժ փողոցում, որն իր ծաղիկների խանութներով, նրբագեղ ֆասադներով, հարմարավետ սրճարաններով, և իհարկե հաճելի երաժշտությամբ յուրահատուկ մթնոլորտով էր ապահովում։ Քաղաքի ամենասիրելի խորհրդանիշներից մեկը համարվող կարուսելը շողշողում էր տաղավարի կենտրոնում` գրավելով թե՛ փոքրերի, և թե՛մեծերի ուշադրությունը։ Տոնական մթնոլորտն ապահովող պահերից էր նաև բոլոր հյուրերին տալ հնարավորություն ուղարկելու իրեն ընկերներին և հարազատներին իրական բացիկներ Փարիզից։

Ցուցահանդեսն ավարտվում է, բայց մեզ հետ մնում է գլխավորը` տոնական զգացողությունը և ուրախությունը կյանքի, չէ որ Փարիզը, ինչպես գրել է Էռնեստ Հեմինգուեյը, տոն է, որը միշտ քեզ հետ է: Թող որ Կերամա Մարացցիի նոր հավաքածուն որպես տոն ուղեկցի ձեզ ողջ տարվա ընթացքում, իսկ փարիզյան երազանքներն անշուշտ իրականություն կդառնան։