Գլխավոր Նորություններ

Հրապարակված՝

29 ապրիլի, 2021

Կերամա Մարացցին ներկայացնում է 2021 թվականի նոր «Կապսուլային» հավաքածուն

Հետևեք մեզ՝

Այս տարի ցուցահանդեսի շրջանակներում Կերամա Մարացցին ներկայացրեց նորություններ բոլոր այն ապրանքային ուղղություններով, որոնք կարևորեն են ընկերության և նրա հաճախորդների համար։ Պատի և հատակի սալիկներից բացի, ներկայացված էին նաև սանիտարական կերամիկա, լոգասենյակի կահույք, հեղինակային դիզայնով բրենդային պաստառներ, ինչպես նաև սուպեր-մաքսի ֆորմատի կերամոգրանիտ՝ ինտերիերի և ֆասադների ձևավորման համար։

Այս տարի Կերամա Մարացցին ներկայացնում է Brick Plus կապսուլային հավաքածուն։ Նոր հավաքածուի շրջանակներում ներկայացված են կերամիկական և կերամոգրանիտե սալիկներ աղյուսի ակտուալ ձևաչափով, նախատեսված ներքին և արտաքին երեսպատման համար։ Ընկերության տեսականին ներառում է տասնյակ հավաքածուներ, որոնք թույլ են տալիս ստեղծագործել դիզայնի տարբեր ուղղություններով` միատոնից մինչև էթնիկ։

Ցուցահանդեսի մեծ մասը նվիրված էր լոգասենյակի համար նախատեսված նորություններին։ Սանիտարական կերամիկայի 2021 թվականի նոր Amaremare հավաքածուի համար Կերամա Մարացցիի դեզայներները ոգեշնչում ստացել են Ադրիատիկ ծովի ափերից։ Բնական երանգների մեջ կառուցվածքային պատերով ARTBASIN լվացարանները, ինչպես նաև Կերամա Մարացցիի տեսականու մեջ առաջին կորություն ունեցող լվացարանները անկասկած ցուցահանդեսի գլխավոր «հերոսներից» էին։

Նույնը կարելի է ասել նաև սուպերմաքսի ձևաչափի կերամոգրանիտե սալիկների մասին։ 160х320սմ չափսերով և 6 ու 11մմ հաստությամբ տպավորիչ սալիկները ներկայացված են տարբեր հյուսվածքներով․ Sahara Noir մարմարից և տրավերտինից մինչև գունավոր բետոն և պողպատ։ Այդ նյութերն ի զորու են հաշված րոպեների ընթացքում նոր մտքերով ոգեշնչել ներքին և ֆասադային հարդարմամբ զբաղվող դիզայներներին։

Ցուցահանդեսի փակող, բայց և ոչ պակաս կարևոր հատվածը Կերամա Մարացցի ընկերության հեղինակային դիզայնով բրենդային պաստառներն են։ Ոչ հյուսվածքային պաստառների ուղղությունը ընկերությունը սկսեց զարգացնել անցած տարի, իսկ 2021 թվականին արդեն նոր ոճային լուծումների մի ամբողջ շարք է ներկայացնում։ Տարբեր դիզայնները ներառում են երկրաչափություն և ծաղկային մոտիվներ, դասական նախշեր և ժամանակակից պատկերներ՝ արտադրված լավագույն իտալական գործարաններում։

Նյութերի մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ և ցուցահանդեսի հյուրերն ունեին բացառիկ հնարավորություն ծանոթանալու նոր հավաքածուների, ինչպես նաև ինտերիերի ոճային լուծումների հետ, որոնք մշակվել էին հատուկ ցուցահանդեսի համար։