0 Հետաքրքրող ապրանք

    Ներկերի գունաբացում

    Ընտրելով Ձեր ճաշակին համապատասխան գույներ` Դուք հնարավորություն եք ունենում իրականություն դարձնելամենահամարձակ, ամենախելահեղ գաղափարները և ստեղծել Ձեր երազած մթնոլորտը Ձեր իսկ բնակարանում:

    Որպեսզի ստանաք Ձեր ցանկացած գույնի երանգը, ներկը պետք է անցնի գունաբացման գործընթացը:

    Գունաբացումը կատարվում է ժամանակակից "ColorExpress" համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնքգույնի ընտրության էլ ավելի մեծ հնարավորություն են տալիս: "ColorExpress" տեխնոլոգիաներով գունաբացումըկատարվում է ինչպես "Caparol" ընկերության կատալոգներով, այնպես էլ "NCS", "RAL", "RAL DESIGN SYSTEM"կատալոգներով:

    "CapaTint"-ի և "Capalac"-ի թվով 3000 բարձրորակ սարքավորումները, որոնք տեղակայված են աշխարհով մեկ, առաջարկում են ավելի քան 3 միլիոն գունային տարբեր երանգներով բազա:

    Շնորհիվ ամենաառաջատար տեխնոլոգիաների, դուք կարող եք տեղում ստանալ Ձեզ անհրաժեշտ գունայինպարամետրը, այն էլ ամենակարճ ժամկետում:

    "ColorExpress"-ն ունի մեկ առանձնահատկություն. այն պահպանում է գունային ամենահարուստ երանգների առաջացման եղանակները, որոնքընտրվել են անհատապես, ըստ յուրաքանչյուրի ճաշակի:

    "ColorExpress" համակարգչային տեխնոլոգիաներն ունիվերսալ են: Նրանք նախատեսված են ներքին և արտաքին հարդարման աշխատանքների,հատակի ներկերի, բետոնե, սվաղե, լաքապատ մակերևույթների համար:

    "Color Express"-ի ներկերի գունաբացման ոլորտում մասնագիտացված մեր փորձագետները մեծ պատրաստակամությամբ կօգնեն Ձեզ ներկի ևգույնի ամենատարբեր երանգների ընտրության հարցում: Գունային երանգների անվերջ բազմազանությունըկբավարարի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի պահանջները: