0 Հետաքրքրող ապրանք

    Keramag

    2003թ. լրացավ Keramag ընկերության գործունեության 100-րդ հոբելյանը: Սա պարզապես տարեթիվ չէ, այլ կերամիկայի արտադրության բազմամյա փորձ: Կերամիկայի պատրաստումը բավականին բարդ գործընթաց է: Կերամիկան բաղկացած է մի շարք բնական բաղադրիչներից, որոնց հարաբերակցությունը պետք է լինի ճշգրիտ: Ընկերության տարիների փորձն ու օգտագործվող հումքի բարձր որակը ապացուցում են, որ “Keramag”-ի արտադրանքը կծառայի երկար տարիներ: "Keramag" ընկերությունը զբաղվում է սանիտարական կերամիկայի և լոգասենյակի կահույքի արտադրությամբ դեռևս 1903թ-ից: Լվացարան, զուգարանակոնք, լոգասենյակի կահույք համակցված մեկ հավաքածույում: Ամեն մի հավաքածու պատրաստված է յուրահատուկ դիզայնով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձված դիզայն նախագծերին. հայտնի դիզայներ Անտոնիո Չիտերիոյի "500" հավաքածուն, հանրահայտ "JOOP!" ապրանքանիշով հավաքածուն, "Porshe" դիզայներական ստուդիայի հետ համատեղ ստեղծված "F1" հավաքածուն:Այսպիսով, շքեղ, զգացումնքային, անկանխատեսելի ոճ "Keramag"-ից: Դասական լոգարա՞ն կամ գուցե հարմարավետ սենյա՞կ: Միգուցե նախատիպը չունեցող հարդարման սենյա՞կ իսկական լեդիների համար: "Keramag"-ի հետ հնարավոր է ամեն ինչ, և’ առաջինը և’ երկրորդը և’ երրորդը:

    www.keramag.de