0 Հետաքրքրող ապրանք

    “KERAMA MARAZZI”-ն ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

    “KERAMA MARAZZI”-ն  ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

    “KERAMA MARAZZI”-ի ներկայացուցիչները վերադարձան Cersaie ամենամյա միջազգային ցուցահանդեսից:

    Արդեն 30 տարի է, Cersaie-ին հանդիսանում է ամենամեծ առեւտրային ցուցահանդեսը աշխարհում: Մասնագետները Cersaie-ին

    անվանում են կերամիկական նորաձևության բացառիկ շաբաթ: Ինչպես նախորդ տարիներին այս տարի ևս Cersaieցուցահանդեսը

    անցկացվում էր Իտալական Բոլոնյա քաղաքի Piazza Constituzione կենտրոնում: Հոբելյանական ցուցահանդեսին մասնակցում էին

    կերամիկական սալիկներ արտադրող ավելի քան 900 ընկերություններ աշխարհի 33 երկրներից, այդ թվում, Լիա-Կաֆ-ի մշտական

    գործընկեր` Marazzi Group-ը,  ինչպես նաև սանտեխնիկա և այլ շինարարական ապրանքներ արտադրող մի շարք ընկերություններ:

    Cersaie-ն մի վայր է, որտեղ ոլորտի առաջատար փորձագետները հնարավորություն ունեն կիսել իրենց փորձը եւ ծանոթացնել

    ցուցահանդեսի այցելուներին իրենց վերջին դիզայներական լուծումները: Բացի կերամիկական սալիկներից ցուցահանդեսին

    ներկայացված էին նաև սանտեխնիկա, լոգարանի կահույք, ծորակներ, ցնցուղներ, լոգախցիկներ, լոգնոցներ, լողավազաններ,

    սաունաներ և այլ շինարարկան ապրանքներ:

    Ցուցահանդեսի ընթացքում կազմակերպվել էին սեմինարներ, հանդիպումներ դիզայներական արվեստի անվանի ներկայացուցիչների հետ:

    Cersaie 2013 ցուցահանդեսին ներկայացված ապրանքները շուտով հասանելի կլինեն հայ գնորդին “KERAMA MARAZZI" խանութ սրահում: