0 Հետաքրքրող ապրանք

    ՄԵՆՔ ԱՐԴԵՆ 8 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

    ՄԵՆՔ ԱՐԴԵՆ 8 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

    Մենք արդեն 8 տարեկան ենք:

    Հիմնադրման օրից 8 տարի անց 2014 թվականի հունվարի 30-ին Երևանում, Դավիթ Անհաղթի 6 հասցեում հանդիսավոր կերպով բացվեց նոր խանութ սրահ` “KERAMA MARAZZI”—ի մոնոբրենդային խանութներից ամենամեծը Եվրոպայում և թերևս ամբողջ աշխարհում: Բացման հանդիսավոր արարողությունը իրականացրեցին “ԼԻԱ-ԿԱՖ” ՍՊԸ տնօրեն Աբրահամ Մուրադյանը և քաղաքապետի վարչական շրջանների գծով խորհրդական` Արայիկ Քոթանջյանը:

    Միջոցառմանը ներկա էին մի շարք հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Հայաստան էին ժամանել “ՄԱՐԱՑՑԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆԻ” ներկայացուցիչները Իտալիայից և Ռուսաստանից: Ներկա էին ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող` ՀՀ-ում Իտալիայի և Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպանները, մի շարք բարձրաստիճան անձիք, մեծ թվով անվանի ճարտարապետներ, դիզայներներ և շատ այլ հյուրեր: Խանութ սրահի բացումն ուղեկցվում էր բազմաթիվ անակնկալներով` հետաքրքիր շոու ծրագիր, գեղեցիկ երաժշտություն, համարավետ միջավայր նաև տարեդարձ նշելու համար: 

    “KERAMA MARAZZI” –ն Հայաստանում արդեն 8 տարեկան է: 

    Այս 8 տարիների ընթացքում ներկայացրել ենք 8 տարբեր հավաքածուներ` գունեղ և էկզոտիկ “ԼԱՏԻՆՈԱՄԵՐԻԿՅԱՆ”, կրքոտ և նորաձև “ԻՏԱԼԱԿԱՆ”, պարզ և մաքուր “ԱԼՊԻԱԿԱՆ”, դասական և զուսպ “ԲՐԻՏԱՆԱԿԱՆ”, արևածագի երկիր “ՃԱՊՈՆԱԿԱՆ”, աշխարհին նորաձևություն թելադրող “ՖՐԱՆՍԻԱԿԱՆ”, հանգստություն հաղորդող և գույների նուրբ համադրությամբ “ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ”, ինչպես նաև ճարտարապետության հզորություն,  վերածննդի շրջանի և հռոմեական արքանների շքեղ նախապատվությունները խորհրդանշող “ՀՌՈՄԵԱԿԱՆ”;

    Յուրաքանչյուր տարի նոր էկզոտիկ հավաքածուների տեսականի, ոճ, որը կերտված է բնությունից և աշխարհի գույներից: Ճաշակին ընկեր չկա, իսկ այստեղ կա ամեն ճաշակ:

     

    8-ամյա աշխատանքային փորձ Ձեր հարմարավետության համար: 

     

    Շարունակենք շրջագայել աշխարհով “KERAMA MARAZZI”-ի հետ...