0 Հետաքրքրող ապրանք

    Մեր մասին

    «Լիա-Կաֆ» ընկերությունը ներկայացնում է «KERAMA MARAZZI» ապրանքանիշը ՀՀ-ում: Այն կերամիկական սալիկների և կերամոգրանիտի, սանտեխնիկայի և այլ աքսեսուարների ներկրմամբ և վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկն է Հայաստանում: Հիմնադրվել է 2005թ.: 

    Ընկերությունը համագործակցում է նաև կերամիկական սալիկներ, կերամոգրանիտ և սանտեխնիկա արտադրող մի շարք համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների հետ: Ինչպես նաև առաջարկում դիզայներական լուծումներ աշխարհի հանրահայտ օտելյեներից:
    «KERAMA MARAZZI»-ի արտադրանքը, բացի իր որակական բարձր հատկանիշներից, առաջին հերթին աչքի է ընկնում գույների ու երանգների անսահման բազմազանությամբ, յուրահատուկ, ոչ ստանդարտ ձևերով ու տարրերով, կերամիկայի ու սանտեխնիկայի ոճային ճշգրիտ համադրությամբ: Մեր տեսականին բոլոր նախասիրությունների համար է` ամենաակտիվ ու տաք գույներից մինչև ամենապասիվ ու սառը, դասականից մինչև ավանգարդ, ստանդարտ, ընդունված ձևերից ու գուներից դուրս գտնվող յուրահատուկ էսթետիկա:
    «KERAMA MARAZZI»-ն ապահովում է անհատական մոտեցում յուրաքանչյուր գնորդին. Սպասարկման բարձր որակ, մատչելի գներ, արագ և անվճար առաքում, անվճար դիզայներական ծառայություն: Գործում են նաև ճկուն զեղչեր: Մեր հմուտ և փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն:
    «KERAMA MARAZZI»-ն հնարավորություն է ընձեռում ձեռք բերել աշխարհահռչակ ընկերությունների ապրանքանիշերը անմիջապես արտադրողից: